Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 13-ով, բուժվածներինը՝ 24-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 13-ով՝ հասնելով 422 հազար 691-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 24-ով և հասել 410 հազար 365-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 837 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 3 հազար 171-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 621 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 25 մարդ։