Ավստրիայի կանցլերը հայտարարել է, որ լավատես չէ Ուկրաինայում ռազմական գործողությունների մոտ ժամանակներս դադարեցման հարցում: Այդ գնահատականով Կարլ Նեհամերը հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ անցկացրած բանակցություններից հետո։
Կանցլերը դարձավ Եվրամիության անդամ երկրի առաջին ղեկավարը, ով հանդիպել է Ռուսաստանի ղեկավարի հետ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր։
«Ընդհանուր առմամբ, նախագահ Պուտինի հետ այս զրույցից ես լավատեսական տպավորություն չունեմ, որը կարողանայի ձեզ հետ կիսել», - ասել է Նեհամերը ավստրիացի լրագրողների համար ճեպազրույցում։
«Ռուսաստանի Դաշնության նախագահը բոլորովին այլ գնահատական ունի, քան մենք, քան ԵՄ կառավարությունների ղեկավարները: Ինձ համար կարևոր էր նայելով նրա աչքերի մեջ՝ մատնանշել պատերազմի սարսափները, տառապանքները, որ ինքս եմ տեսել. պատերազմական հանցագործությունները Բուչայում և Ուկրաինայի այլ գյուղերում», - Մոսկվայից տեսակապով ասել է Նեհամերը։
Կանցլերը հայտնել է, որ Ռուսաստանի ղեկավարը մտադիր է «լուծել» Դոնբասի հարցը՝ չնայած պատժամիջոցներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դա ընկերական այց չէր». ավարտվել են Ռուսաստանի նախագահի և Ավստրիայի կանցլերի բանակցությունները