ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է արևելյան սահմաններին ուժեր տեղակայելու մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով` դաշինքը նոր ծրագրեր է մշակում արևելքում մշտական զինված ուժերի տեղակայման համար։

Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն գտնվում է «ֆունդամենտալ վերափոխման» մեջ, որը տեղի է ունենում Ռուսաստանի ռազմական գործողության արդյունքում։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը կարծում է, որ կառույցի առաջնորդները կորոշեն այդ հարցը, երբ հանդիպեն Մադրիդում հունիսին կայանալիք գագաթնաժողովին։

Սթոլթենբերգը նշել է, որ այս պահին ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններում կենտրոնացած է 40 հազար զինվոր, իսկ մինչև փետրվարի 24-ը` Ուկրաինայի պատերազմի սկիզբը, տասն անգամ ավելի քիչ է եղել։