Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք` այդ թիվը հասնելով 422 հազար 677-ի: Առողջացածների թիվն ավելացել է 14-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 410 հազար 324-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 հազար 53 քաղաքացի:
Երեկ իրականացվել է 2355 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 միլիոն 998 հազար 412-ի:
Կորոնավիրուսից մահվան դեպք նախորդ օրը չի գրանցվել:
Այս հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 620 է: