Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ բանակցություններն Ուկրաինայի հետ դժվար են առաջ գնում: Այդ մասին նա ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:
«Կիսվեցի իմ գործընկեր և բարեկամ Արարատ Միրզոյանի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցային գործընթացի մասին: Դրանք հեշտ չեն ընթանում, բայց մենք ամեն ինչ կանենք, որ բանակցությունների նպատակներն իրականացվեն»,- ասել է Լավրովը:
Նա նշել է նաև, թե Ռուսաստանը կողմ է, որ Բելառուսն ակտիվ դեր կատարի Ուկրաինայի հետ բանակցություններ կազմակերպելու գործում:
«Բելառուսը հրաշալի հարթակ է այդ բանակցությունները շարունակելու համար, թեպետ ամեն ինչ կապված է կողմերի պայմանավորվածություններից, և չի կարելի բացառել, որ տեղի ունենան հանդիպումներ այլ երկրներում»,- ասել է Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը:
Լավրովը համատեղ ասուլիսում նշել է, որ ընդհանուր առմամբ շատ գոհ է Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներից և շնորհակալություն է հայտնել համագործակցության համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերգեյ Լավրով. «ԱՄՆ-ը և Ֆրանսիան հրաժարվել են Ռուսաստանի հետ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբում»