Ֆոն դեր Լայենն ու Բորելը գնացքով մեկնել են Կիև

ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայեն և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորել, արխիվ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս գիշեր գնացքով մեկնել է Կիև։

Հաղորդվում է, որ ֆոն դեր Լայենը մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Պատվիրակության կազմում են Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը և Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ։

Մարտի կեսերին Լեհաստանի, Սլովենիայի և Չեխիայի վարչապետները ևս գնացքով մեկնել էին Կիև։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները առաջիկա օրերին այցելելու են Կիև