Մատչելիության հղումներ

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները առաջիկա օրերին այցելելու են Կիև


Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ առաջիկա օրերին Եվրահանձնաժովի ղեկավարի հետ այցելելու են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահին և պաշտպանության նախարարին։

Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը ազգային հեռուստատեսությամբ ասել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Կիևում բանակցելու է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Նա ասել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը ևս այս շաբաթվա ընթացքում այցելելու է Կիև։

Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ բանակցությունների մանրամասները չեն հրապարակվելու անվտանգության նկատառումներից ելնելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG