Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը կոչ է արել Ուկրաինային ապացույցներ ներկայացնել ավելի վաղ հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ։
Ուկրաինայի ռազմական հետախուզությունը պնդել էր, թե վրաց իշխանությունները ռուսական կողմին օգնում են Վրաստանի տարածքով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքներ՝ այդ թվում սպառազինություն տեղափոխել։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կոչ է անում ուկրաինական կողմին «անհապաղ ապացույցներ ներկայացնել այդ տեղեկատվության վերաբերյալ», շեշտելով, որ հակառակ դեպքում այն կգնահատվի որպես ապատեղեկատվություն, ծայրաստիճան ոչ բարեկամական և սադրիչ քայլ՝ ուղղված Վրաստանում ներքին անկարգություններ հրահրելուն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում զոհված վրաց կամավորների թիվը հասել է չորսի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի իշխանությունները խայտառակում են վրաց ժողովրդին․ Սաակաշվիլի