Մատչելիության հղումներ

Վրաստանի բնակիչների մեծ մասը կողմ են Մոսկվայի դեմ պատժամիջոցներ չկիրառելու Թբիլիսիի որոշմանը


Վրաստան - Մայրաքաղաք Թբիլիսիի համայնապատկեր, արխիվ
Վրաստան - Մայրաքաղաք Թբիլիսիի համայնապատկեր, արխիվ

Վրաստանի բնակչության մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու պաշտոնական Թբիլիսիի որոշմանը։ Դա են վկայում «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով անցկացված սոցհարցման արդյունքները։

Թբիլիսիում գործող GORBI սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հետազոտության համաձայն, Վրաստանի բնակչության 64 տոկոսը դեմ է Թբիլիսիի՝ Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին միանալու գաղափարին։

Հարցվածների 30 տոկոսը հակառակն է պնդում՝ համոզմունք հայտնելով, որ Վրաստանը պետք է համերաշխություն ցուցաբերի Ուկրաինայի հետ և պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ։

Հարցվածների 60 տոկոսը նաև կողմ է արտահայտվել վրաց կամավորների՝ Ուկրաինա մեկնելու դեմ կառավարության ձեռնարկած քայլերին։ Վրացիների 30 տոկոսի համաձայն, սակայն, կառավարությունը չպետք է խոչընդոտի վրաց կամավորների Ուկրաինա մեկնելուն և ռազմական գործողություններին մասնակցությանը։

Հարցումն անցկացվել է Վրաստանի ամբողջ տարածքում մարտի 10-16-ը, դրան մասնակցել է երկրի հազարից ավելի քաղաքացի։

XS
SM
MD
LG