Չինաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ի, արխիվ

Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում կրկին կոչ է արել բանակցային ճանապարհով լուծել ուկրաինական հակամարտությունը։

Սա երկու պետությունների միջև բարձր մակարդակի առաջին հեռախոսազրույցն էր մարտի սկզբից ի վեր, երբ Կուլեբան խնդրել էր Չինաստանին օգտագործել իր ազդեցությունը Մոսկվայի վրա՝ դադարեցնելու ռուսական ներխուժումը:

Պեկինի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը նախաձեռնել էր ուկրաինական կողմը։

Չնայած Ուկրաինայի հետ բարեկամական դիվանագիտական և սերտ առևտրային կապերին՝ Չինաստանը հրաժարվում է դատապարտել Ռուսաստանի հարձակումը կամ Մոսկվայի գործողությունները ճանաչել որպես ներխուժում: