Մատչելիության հղումներ

ԵՄ առաջնորդները բանակցել են Չինաստանի նախագահի հետ՝ ակնկալելով Պեկինի աջակցությունը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար


Եվրամիության առաջնորդները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ուրբաթ օրը տեսակապի միջոցով բանակցել են Չինաստանի նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Սի Ծինփինի հետ՝ ակնկալելով Պեկինի աջակցությունը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ երկու կողմերը շատ հարցերում մտքեր են փոխանակել բացարձակապես հակադիր տեսակետից, բայց նա հույս է հայտնել, որ Չինաստանը կօգտագործի իր խոշոր գերտերության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամի կարգավիճակը՝ համոզելու Ռուսաստանին դադարեցնելու պատերազմը Ուկրաինայում։

Պեկինը հայտարարում է, որ հակամարտ կողմերից ոչ մեկին չի պաշտպանում, միաժամանակ ընդգծելով իր անսահմանափակ գործընկերությունը Ռուսաստանի հետ և հրաժարվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG