Ռուսաստանը սպասում էր, որ Ուկրաինա նախագահը կվախենա, իսկ Զելենսկին հավաքեց դիվանագետների և զինվորականների շատ լավ թիմ, որը կարողացավ ռուսներին շատ լավ հակահարված տալ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ուկրաինացի քաղաքագետ Պյոտր Ախոտինը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)Քաղաքագետը, վկայակոչելով իր տեսածը և ուղիղ բախումների մասնակից ընկերների պատմությունները, շեշտեց՝ ռուսներն իսկապես չէին սպասում, որ Ուկրաինան նման հակահարված կտա։
«Ռուսները կարծում էին, որ Ուկրաինայում նախագահը կատակերգու դերասան է՝ КВН-ի խաղացող, բայց պարզվեց, որ նա պատրաստ է լավ որոշումներ կայացնել, ճիշտ որոշումներ կայացնել, պատրաստ է բանակցել արևմտյան գործընկերների հետ և իրեն կարողացել է ամրապնդել գեներալ Զալուժնիով, ով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է», - ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով՝ Ուկրաինայի գաղտնի զենքի մասին՝ կոռուպցիան Ռուսաստանի Դաշնությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Պուտինի դստեր քավորի դեմ Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել. Կրեմլը մտահոգված է«Կարծում եմ, որ նրան [Պուտինին] ասել են, թե Ուկրաինան բաժանված է, որ ուկրաինացիները իրար մեջ կռվում են Զելենսկու և Պորոշենկոյի [Ուկրաինայի նախկին նախագահ], հնարավոր է Կլիչկոյի [Կիևի քաղաքապետ] և այլ առաջնորդների համար, որ շատ ամուր դիրքեր է զբաղեցնում ռուսամետ քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, ում դեմ Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել, բայց իրականում մենք տեսանք, որ հենց պատերազմը սկսվեց, իշխանությունն ու ընդդիմությունը միավորվեցին։ Զելենսկին իր գործն է անում, Կլիչկոն, որպես Կիևի քաղաքապետ, զբաղվում է իր առջև դրված խնդիրներով, իսկ Պորոշենկոն, որպես պատգամավոր, քաղաքական գործիչ, խոշոր գործարար, օգնություն է տրամադրում նաև որոշ գումարտակներին։ Հիմա պարզապես չկա այնպիսի պառակտում, որի մասին կերազեր Ռուսաստանի Դաշնությունը», - եզրափակեց Ախոտինը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․