Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների, կիրակի օրը հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Եվրամիության հետագա պատժամիջոցներն ու աջակցությունը (Ուկրաինային - խմբ.) ճանապարհին են», - գրել է նա Թվիթերում:
Բացի այդ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան գործարկել է #Bucha Massacre հեշթեգը` կից գրելով, որ ցնցված է Կիևի ազատագրված շրջանում ռուսական բանակի կողմից իրականացված վայրագությունների սարսափելի պատկերներից:
Այսօր լրատվամիջոցներն ու ուկրաինական իշխանությունները հաղորդել էին Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչա քաղաքի փողոցներում տասնյակ զոհվածների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան հաղորդում է Բուչայի փողոցներում տասնյակ սպանվածների դիերի առկայության մասին