Մարտի 31-ին մարդասիրական միջանցք կբացվի, որով Մարիուպոլի բնակիչները կկարողանան շարժվել դեպի Բերդյանսկ՝ մոտ 80 կիլոմետր դեպի արևմուտք:
«Այս գիշեր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից տեղեկություն ստացանք Ռուսաստանի կողմից Մարիուպոլից Բերդյանսկով տարանցմամբ մարդասիրական միջանցք բացելու պատրաստակամության հաստատման մասին», - հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
45 ավտոբուս է պատրաստվում անցնել այս երթուղով։
Բացի այդ, համաձայնեցվել են միջանցքներ մարդասիրական օգնության և Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Մելիտոպոլից մարդկանց տարհանման, նաև Էներգոդարից մարդկանց անձնական տրանսպորտով Զապորոժիե տեղափոխելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարիուպոլի պաշարման 27 օրերին զոհվել է շուրջ 5 հազար բնակիչ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարիուպոլում հումանիտար աղետը պահանջում է միջազգային հանրության անհապաղ միջամտություն. Լը Դրիան