Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այսօր քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի դեմ՝ երկրի նավթային ենթակառույցները ռմբակոծելու մասին օրերս հնչեցրած կոչերի համար։
«Ինտերֆաքս Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ, Դելյագինը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք՝ ագրեսիվ պատերազմի կոչեր հնչեցնելու, ահաբեկչության, սպառազինության կիրառման սպառնալիքի և ազգային ատելություն սերմանելու հոդվածներով։
Ադրբեջանական դատախազությունը հաղորդում է, որ Բաքվի դատարանը Դելյագինին հեռակա կարգով կալանավորելու և Ինտերպոլի գծով նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում է կայացրել։
Պետդումայի պատգամավոր Դելյագինը Ադրբեջանի նավթային օբյեկտները միջուկային հարվածի միջոցով ոչնչացնելու կոչեր էր հնչեցրել մարտի 28-ի՝ Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում։ Բացի այդ, Դելյագինը համանման հարցում էր անցկացրել Telegram-ի իր ալիքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փառուխն ու Քարագլուխ բարձունքը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման պատճառ