Հայաստանի արտգործնախարարն աշխատանքային այցով այսօր կգտնվի Վրաստանում։
Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և փոխվարչապետ, արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի հետ։
Միրզոյանը վերջին անգամ Թբիլիսիում էր 2021-ի սեպտեմբերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում։ Վարչապետի հանդիպումների հիմնական թեման տարածաշրջանային նոր իրողություններն էին, Փաշինյանն ասում էր, որ նոր հնարավորություններ են ստեղծվել, որոնցից պետք է օգտվել:
Միրզոյանը իր վրացի պաշտոնակից Դավիդ Զալկալիանիի հետ հանդիպմանը ևս քննարկել էր տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցեր՝ նշելով, որ այն նոր հնարավորություններ կընձեռի Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոմունիկացիաների ապաշրջափակումը համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կընձեռի․ Միրզոյանը՝ Զալկալիանիին