Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխից. ՌԴ ՊՆՀայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի ներխուժմանը ՌԴ համապատասխան գերատեսչությունների տված գնահատականը: Նախարարը ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կոնկրետ միջոցների ձեռնարկումը ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում զորքը վերադարձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի դիրքերինԱրարատ Միրզոյանը Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների հետ հանդիպումների ժամանակ անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողությունները:
ԱԳ նախարարը և դեսպաններն անդրադարձել են նաև Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու հետևանքով ստեղծված իրավիճակին։
Նախարար Միրզոյանը կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը՝ «ուղղված Լեռնային Ղարաբաղի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի դեէսկալացիային»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժերով, սադրիչ և անպատասխանատու է որակում այդպիսիք