Heineken և Carlsberg ընկերությունները լքում են Ռուսաստանը

Գարեջուր արտադրող Heineken և Carlsberg ընկերությունները լքում են Ռուսաստանը՝ միանալով Մոսկվայից արտասահմանյան բիզնեսի արտագաղթին։

Անցած շաբաթներին այդ երկու ընկերությունները դադարեցրել էին իրենց ապրանքանիշերի՝ Heineken-ի և Carlsberg-ի վաճառքն ու արտադրությունը Ռուսաստանում, հրաժարվել նոր ներդրումներից և արտահանումից։

«Մենք ցնցված և խորը կսկիծով ենք հետևում Ուկրաինայում շարունակվող պատերազմին», - ասվում է աշխարհի մեծությամբ երկրորդ խոշոր գարեջրագործի՝ Heineken-ի հայտարարությունում։ Ռուսաստանում գործող հոլանդական այդ ընկերության աշխատակիցների թիվը հասնում է 1800-ի։

Այս ապրանքանիշի դանիական մրցակիցը՝ Carlsberg-ը, որի համար Ռուսաստանը հիմնական շուկաներից է, նույնպես հեռանում է այդ երկրից։ Carlsberg-ը Ռուսաստանում 8400 աշխատակից ունի։