Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 10-ով, բուժվածներինը՝ 29-ով, մահվան դեպք չի գրանցվել

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 10-ով՝ հասնելով 422 հազար 468-ի, մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 29-ով և հասել 409 հազար 819-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 397 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 968 հազար 785-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 610 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 364 մարդ:

Պատվաստում

Մարտի 27-ի դրությամբ Հայաստանում կատարվել է ընդհանուր 2 մլն 114 հազար 184 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 110 հազար 158 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 967 հազար 024 քաղաքացի։