Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք` այդ թիվը հասնելով 422 հազար 458-ի: Առողջացածների թիվն ավելացել է 33-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 409 հազար 790-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 հազար 383 քաղաքացի:
Երեկ իրականացվել է 1790 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 միլիոն 966 հազար 388-ի:
Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք, ընդհանուր` 8610: