Բայդենը Պուտինին «դահիճ» է անվանել

Լեհաստան - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գրկում է երեխային ուկրաինացի փախստականների կենտրոնում, PGE Ազգային մարզադաշտ, Վարշավա, 26-ը մարտի, 2022թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Վարշավայում մարտի 26-ին ուկրաինացի փախստականների հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «դահիճ» (butcher):

Հայրենիքից փախուստի դիմած մարդկանց հետ զրույցում Բայդենն ասել է, թե համոզված չէ, որ Պուտինը պատերազմում փոխել է ռազմավարությունը և կենտրոնացել Ուկրաինայի արևելյան շրջանների վրա:

Նախօրեին Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, թե հետայսու հիմնական նպատակը Դոնբասի «վերջնական մաքրումն է նացիստներից»:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Բայդենի վիրավորական մեկնաբանությունները սահմանափակում են երկու երկրների հարաբերությունները մեղմելու հնարավորությունը:

Բայդենը Վարշավայում զրուցել է ուկրաինացի փախստականների և նրանց օգնություն ցույց տվող բարեգործական միությունների աշխատակիցների հետ:

Այս պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայից հեռացել է մոտ 4 միլիոն մարդ՝ հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ:

Իշխանությունները զորակոչի տարիքի տղամարդկանց արգելում են դուրս գալ երկրից: Փախստականների մեծ մասին տեղավորել են հարևան Լեհաստանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կրեմլում անընդունելի են համարում Պուտինի՝ «ռազմական հանցագործ» որակումը Բայդենի կողմիցԲայդենը Պուտինին «արյունարբու բռնապետ», «տխրահռչակ ավազակ» է որակումԲայդենը Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանում