Այսօր Արցախի արևելյան սահմանագոտում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտումների հետևանքով Պաշտպանության բանակի երկու պայմանագրային զինծառայող է զոհվել, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև՝ Bayraktar TB-2 տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է», - ասված է հաղորդագրությունում։
Ժամը 14-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան-Կասպրչիկ հանդիպմանը շեշտվել է ադրբեջանական ԶՈւ-ի` ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոխհրաձգության հետևանքով, ճշտված տեղեկություններով, վիրավորվել է ՊԲ հինգ զինծառայող