Միացյալ Նահանգներն ու Եվրամիությանը նախապատրաստվում են գազային պայմանագրի կնքմանը, որի համաձայն ամերիկյան կողմը մինչև 2022-ի վերջ սկսելու է եվրոպական շուկա մատակարարել տարեկան 15 միլիարդ խորանարդ մետր բնական հեղուկ գազ։
Reuters-ը հավելում է, որ գործարքի նպատակը ռուսական կապույտ վառելիքից Եվրամիության կախվածության թուլացումն է։
Անցած տարի Եվրամիությունը ներմուծել է 155 միլիարդ խորանարդ մետր ռուսական բնական գազ, ինչը կազմել է ողջ ներմուծման 45 տոկոսը կամ ԵՄ-ում սպառված գազի 40 տոկոսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը նվազեցնում է կախվածությունը ռուսական էներգակիրներից