Տարածաշրջանային անվտանգության հարցերին են անդրադարձել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ, Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գիշերը Արցախի շփման գծում փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայկական կողմը մեկ վիրավոր ունի․ ՊԲԱդրբեջանական ԶՈւ-ի շարժը հայկական տարածքում կասեցված է, սակայն դեռ չի վերադարձել ելման դիրքեր. տեղեկատվական շտաբՆախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը:
Միրզոյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվան կոչ է անում շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրըԱրցախում հումանիտար խնդիրները սրվում են. ջեռուցման բացակայության պատճառով հետաձգվում են երեխաների վիրահատություններըԱդրբեջանն ուղղակի փակել է գազի փականը, նպատակն է՝ անհնար դարձնել արցախցիների կյանքը սեփական հայրենիքում. ՓաշինյանԱրարատ Միրզոյանն ընդգծել է, որ վերոնշյալ գործողություններն Ադրբեջանի էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից են: Այս առումով, նախարարը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվականի հաղորդագրությունում։
Ամերիկյան կողմի հաղորդագրությունում ասված է․ - «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման ընդհատումներով և Ադրբեջանի զորքերի տեղաշարժերով»։ «Հայաստանը և Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղղակի հաղորդակցությունների ալիքները՝ իրավիճակն անմիջապես դեէսկալացնելու համար», - Թվիթերում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպական և եվրասիական հարցերով վարչությունը։