«Ներկա պահին Փառուխում և Խրամորթում իրավիճակը նույն է, թշնամին դեռևս Փառուխ գյուղում է, առաջխաղացում չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի ընդդիմադիր՝ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը՝ նշելով՝ բանակցությունները շարունակվում են։
Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերը չեն արձագանքում տեղի ունեցողին, մտահոգություն հայտնեց Հակոբյանը՝ կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արձագանքել տեղի ունեցողին՝ շեշտելով՝ նրա ստորագրությունն է նոյեմբերի 9-ի զինադադարի ներքո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խրամորթում իրավիճակը լարված է, հայտնում է համայնքի ղեկավարը«Անհանգստացնում է այն փաստը, որ քաղաքական ուժերը որևէ արձագանք չեն տալիս, ես դա չեմ կարող հասկանալ, որովհետև հիմա հենց այն պահն է, որ պիտի շատ հստակ արձագանք տրվի և խոսվի այն մասին, որ փաստորեն նոյեմբերի 9-ի հայտարարություն պայմանավորվածությունները որևէ կերպ Ադրբեջանը չի պահում, դրա փոխարեն անընդհատ մեղադրում է հայկական կողմին, որ հայկական կողմը չի պահում։ Իրականում փաստ է, բոլորն են դա տեսնում, չեն կարող հակառակն ասել, որ և՛ հայկական կողմը, և՛ ռուսական կողմն ամբողջությամբ պահում են պայմանավորվածությունը, բայց ադրբեջանական կողմը՝ ոչ, ամենավառ ապացույցը երեկվա իրենց ուղղակի շփման գիծը հատելը և դավադիր կերպով գյուղ մտնելն ու դիրքավորվելն է գյուղում», - ասաց պատգամավորը՝ շարունակելով․ - «Ես կարծում եմ, որ պետք է քաղաքական ուժերը՝ Արցախի նախագահը, բոլորը հիմա ինչ-որ ռեակցիա տան, հատկապես Հայաստանի իշխանությունների ղեկավարը այսինքն՝ վարչապետը, որը հենց ինքը իր ստորագրությունն է դրել էդ փաստաթղթի տակ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գիշերը Արցախի շփման գծում փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայկական կողմը մեկ վիրավոր ունի․ ՊԲ