Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով արդեն ավելի քան 3 միլիոն 600 հազար ուկրաինացի փախստականների մոտավորապես կեսը երեխաներ են։ Այդ մասին հայտնում է UNICEF-ը։
Եվրոպական երկրներում ջանքեր են գործադրվում դպրոցականների ուսումը ինտերնետային ծրագրերով շարունակելու համար։ Ամենաշատ փախստականներ` ընդհանուր քանակի կեսից ավելին՝ մոտավորապես 2 միլիոն մարդ ընդունել է Լեհաստանը։
Հարյուր հազարավոր փախստականներ ապաստանել են Ռումինիայում, Մոլդովայում, Հունգարիայում, եվրոպական այլ երկրներում։