Մատչելիության հղումներ

Ուկրաինացի մոտ կես միլիոն փախստականների մոտ սթրեսից առաջացել են հոգեկան խնդիրներ


Ուկրաինացի փախստականները սահմանային անցակետում, Կրոսչիենկո, Լեհաստան, 17 մարտի, 2022թ.
Ուկրաինացի փախստականները սահմանային անցակետում, Կրոսչիենկո, Լեհաստան, 17 մարտի, 2022թ.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները նշում են, որ պատերազմի պատճառով Ուկրաինան լքած ավելի քան 3.5 միլիոն փախստականներից մոտ կես միլիոնի մոտ սթրեսից և վախից հոգեկան խնդիրներ են առաջացել, և նրանց մասնագիտական օգնություն է պետք:

«Փախստականների թիվն ավելանում է, մոտ կես միլիոնը պատերազմի պատճառով հոգեկան խնդիրներ ունի, մոտ 30 հազարին շտապ հոգեբանական օգնություն է պետք»,- ասել է Լեհաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Պալոմա Կուկին:

Լեհաստան հասնող ուկրաինացի փախստականներից շատերը լուծ և ջրազրկում ունեն, բայց թիվ մեկ խնդիրը նրանց հոգեկան քայքայված վիճակն է:

Լեհաստանում ապաստանել է մոտ 2 միլիոն ուկրաինացի փախստական: Ուկրաինայում ներքին տեղահանվածների վիճակում է ավելի քան 6 միլիոն մարդ:

Փախստականների և ներքին տեղահանվածների թիվը մոտենում է Ուկրաինայի ընդհանուր բնակչության գրեթե մեկ քառորդին, ինչն ԱՀԿ-ի ներկայացուցիչների փոխանցմամբ, Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում աննախադեպ կացություն է:

XS
SM
MD
LG