Ուկրաինայում ներգրավվելու հարց ՀԱՊԿ-ում չի բարձրացվել․ Պեսկով

ՀԱՊԿ զորավարժություններ, արխիվ

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություններում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ուժերն օգտագործելու հարցը կառույցում չի բարձրացվել։ Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ ՀԱՊԿ-ի միջոցով այլ երկրների զորքերը ներգրավվեն այդ գործողություններում, Դմիտրի Պեսկովն ասել է․ - «Որքան ինձ է հայտնի՝ ՀԱՊԿ-ի հարթակում նման հարցեր չեն բարձրացվել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի նախագահությամբ Մոսկվայում ՀԱՊԿ-ի խորհրդակցություն է անցկացվել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ում բացառում են ՀԱՊԿ ուժերի ներգրավումը ռուս-ուկրաինական հակամարտությունում