Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 26-ով՝ հասնելով 422 հազար 354-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 99-ով և հասել 409 հազար 456-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 258 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 954 հազար 848-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 601-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 625 մարդ։
Արցախում՝ 1 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում կատարվել է 60 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք։ Ստացիոնար բուժվում է 9 մարդ։
2022 թվականին կատարված 10 հազար 469 թեստավորման արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 հազար 77 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել: