Մատչելիության հղումներ

Քովիդով պայմանավորված նոր սահմանափակումներ Չինաստանում


Նոր սահմանափակումներ Չինաստանում՝ քովիդի բռնկումով պայմանավորված։

Այսօրվանից Ջիլինը՝ համանուն նահանգի մեծությամբ երկրորդ քաղաքը, երեք օրով փակի տակ կպահի մոտ 4,5 միլիոն բնակչի։ Միայն բժշկական անձնակազմին և նույն ոլորտի պաշտոնյաներին կթույլատրվի դուրս գալ տներից:

Նահանագի մայրաքաղաք Չանչունում սահմանափակումներով պայմանավորված 9 միլիոն բնակչությանը մարտի 11-ից ի վեր միայն երկու օրը մեկ անգամ է թույլատրվում դուրս գալ տնից՝ սնունդ գնելու համար:

Պաշտոնական տվյալներով՝ Չինաստանը կարողացել է նվազեցնել վարակի տարածումը 2020-ի սկզբին կոշտ արգելափակումների շնորհիվ։ Սակայն վերջին ամիսներին օմիկրոնի շտամը ծանր հարված է հասցրել երկրին։

XS
SM
MD
LG