44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում և Հայաստանում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3 հազար 822 է, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ Կոմիտեի, մարտի 21-ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչև օրս Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայող և քաղաքացիական անձ։
Նախաքննությունը շարունակվում է, հայտնում է Քննչական կոմիտեն։
Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում դեռ պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված մոտ չորս տասնյակ հայ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սաղի ծնողներին կտեսնեմ, կասեմ, որ իրենց էրեխեքը լավ են»․ գերությունից վերադարձած զինվոր