Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 21-ով, բուժվածներինը՝ 73-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 21-ով՝ հասնելով 422 հազար 328-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 73-ով և հասել 409 հազար 430-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1752 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 952 հազար 590-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 598-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 630 մարդ։

Պատվաստում

Մարտի 20-ի դրությամբ Հայաստանում կատարվել է ընդհանուր 2 մլն 96 հազար 312 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 105 հազար 361 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 957 հազար 017 քաղաքացի։