Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 47-ով, բուժվածներինը՝ 140-ով, գրանցվել է մահվան ևս 2 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 47-ով՝ հասնելով 422 հազար 202-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 140-ով և հասել 409 հազար 47-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 480 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 944 հազար 317-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 589-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 924 մարդ։

Արցախում հաստատվել է 5 նոր դեպք՝ 62 թեստավորումից

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում կատարվել է 62 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք։ Ստացիոնար բուժվում է 17 մարդ։

2022 թվականին կատարված 10 հազար 325 թեստավորման արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 հազար 72 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG