Հռոմի Պապը դատապարտում է «բռնի ագրեսիան» Ուկրաինայի դեմ և պահանջում է վերջ տալ «նողկալի պատերազմին», ընդգծելով՝ արդարացում չկա պաշարված երկրում տեղի ունեցող «անիմաստ կոտորածին»:
«Ուկրաինայի դեմ կատաղի ագրեսիան, ցավոք, չի դանդաղում», - ասել է Ֆրանցիսկոս Պապը երեկ Սուրբ Պետրոսի հրապարակում ամենշաբաթյա ելույթի ժամանակ՝ խուսափելով նշել Ռուսաստանի անունը։
Դիմելով միջազգային հանրության բոլոր դերակատարներին՝ Պապը կոչ է արել իսկապես պարտավորվել դադարեցնել «այս նողկալի պատերազմը»։
«Հրթիռներն ու ռումբերը հարվածում են խաղաղ բնակիչներին, ծերերին, երեխաներին և հղիներին», - ասել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը։
Ռուսաստանը հերքում է, որ թիրախավորում է խաղաղ բնակիչներին՝ չնայած ոչ ռազմական օբյեկտների վրա մահացու հարձակումների վերաբերյալ հրապարակվող ապացույցներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է ուկրաինացի հիվանդ երեխաներինՊապը կոչ է անում դադարեցնել Ուկրաինայի ռմբահարումները և բացել հումանիտար միջանցքներըՀռոմի պապն այցելել է ՌԴ-ի դեսպանատուն՝ իր անհանգստությունը հայտնելու Ուկրաինա ներխուժման կապակցությամբ