Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է մանկական հիվանդանոցում բուժում ստացող ուկրաինացի երեխաներին:
Հռոմի «Մանուկ Հիսուսի» հիվանդանոցի հովանավորն ու կառավարիչը Վատիկանն է:
Փոքրիկ հիվանդները, որոնց թվում կան նաև օնկոլոգիական խնդիրներ ունեցողներ, վերջին օրերին են Ուկրաինայից բերվել Հռոմ:
Ընդհանուր հաշվով «Մանուկ Հիսուսի» հիվանդանոց են ժամանել 50 ուկրաինացի երեխաներ, որոնցից մի քանիսը շտապ բուժում ստանալու կարիք ունի:
Կաթոլիկ քահանայապետը վերջին ժամանակաշրջանում Ուկրաինա այցելելու հրավերներ է ստացել, այդ թվում` Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյից:
Որպես այլընտրանք Վատիկանն առաջարկել է անցկացնել տեսակամուրջ, նշելով, որ «հիմա անհրաժեշտ է հոգևոր առաջնորդների առաքելությունը»:
Ֆրանցիսկոս պապն այս ժամանակաշրջանում բազմիցս կոչ է արել անհապաղ դադարեցնել պատերազմը, իր համերաշխությունն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին և շեշտել նրա հետ իր հոգևոր կապը: