Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները մի շարք կարևոր հարցերի շուրջ մոտեցել են, «սակայն մի քանիսը պետք է լուծվի նախագահների մակարդակով»

Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները մի շարք կարևորագույն հարցերի շուրջ մոտեցել են, սակայն դրանցից մի քանիսը պետք է լուծվի նախագահների մակարդակով, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Անկարայի համար կարևոր է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կայանա, իսկ Թուրքիայում, թե մեկ այլ երկրում, էական չէ:

Եթե որոշում կայացվի Պուտին-Զելենսկի հանդիպում անցկացնել Թուրքիայում, ապա ցանկության դեպքում այն կարող է կայանալ Էրդողան-Չավուշօղլուի մասնակցությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան Թուրքիային առաջարկել է անվտանգության երաշխավոր դառնալԼվովում հանդիպել են Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարները Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և կրկնել Թուրքիա այցելելու առաջարկը Լավրով․ «Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Անկարայի տեսակետները չեն համընկնում»