Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, հերթական անգամ քննադատելով Կրեմլի ղեկավարությանը, Վլադիմիր Պուտինին անվանել է «արյունարբու բռնապետ» և «Ուկրաինայի ժողովրդի դեմ անբարոյական պատերազմ մղող տխրահռչակ ավազակ»։
Չորեքշաբթի օրը լրագրողների հարցին ի պատասխան Բայդենը ռուսաստանցի պաշտոնակցին «ռազմական հանցագործ» էր անվանել։ «Ես կարծում եմ, որ նա ռազմական հանցագործ է»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը։
Մինչ այժմ ամերիկյան վարչակազմը խուսափում էր այդ տերմինն օգտագործել, նույնիսկ երբ այդ մասին ուղիղ հարց էր հնչում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բայդենը Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանումԿրեմլում անընդունելի են համարում Պուտինի՝ «ռազմական հանցագործ» որակումը Բայդենի կողմիցՀաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ կան ողջամիտ հիմքեր Ուկրաինայում Ռուսաստանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու համար։
Վերջին օրերին Լեհաստան և Ուկրաինայի արևմտյան շրջաններ այցից հետո Քարիմ Խանը վերահաստատել է՝ խաղաղ բնակիչների վրա հարձակումները «հանցագործություն է», որը Միջազգային քրեական դատարանը կհետաքննի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Միջազգային քրեական դատարանը ցանկանում է հանդիպել Ռուսաստանի ներկայացուցիչների հետՀաագայի դատարանում մեկնարկել է Ուկրաինայի՝ Ռուսաստանի դեմ ներկայացրած հայցի քննությունը