ԱՄՆ-ը զգուշացրել է Չինաստանին՝ կլինեն հետևանքներ, եթե որոշվի աջակցել Ռուսաստանին

ԱՄՆ նախագահի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականը Հռոմում հանդիպել է Չինաստանի կոմունիստական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Վաշինգտոնը նախազգուշացրել է Պեկինին, որ կլինեն հետևանքներ, եթե որոշում կայացվի աջակցություն ցուցաբերել Մոսկվային Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների պայմաններում, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դենիել Քրիթենբրինքը Իտալիայի մայրաքաղաքում հանդիպել են Չինաստանի կոմկուսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, քաղբյուրոյի անդամ Յան Չզեչիի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)