ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը այսօր Հռոմում հանդիպում է չինացի պաշտոնյաների հետ:
Սալիվանը մտադիր է չինացի դիվանագետներին զգուշացնել հնարավոր միջազգային մեկուսացման մասին Ռուսաստանին աջակցելու դեպքում:
ԱՄՆ-ը վերջին երկու շաբաթվա ընթացքում փորձում էր Չինաստանին հասկացնել, որ Ռուսաստանին աջակցելը լուրջ հետևանքներ կունենա առևտրային հոսքերի, նոր տեխնոլոգիաների զարգացման վրա և կարող է Չինաստանին ենթարկել երկրորդական պատժամիջոցների:
Մարտի 13-ին ԱՄՆ պաշտոնյաները Reuters-ին հայտնել էին, որ Ռուսաստանը ռազմական տեխնիկայի հարցում օգնություն է խնդրել Չինաստանից, ինչը առաջացրել է Արևմուտքի անհանգստությունը: