Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է մոտ ապագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին։
«Եվրոպան չի կարող ապահով լինել, եթե Ռուսաստանի հետ երկխոսություն չվարի: Սա մեր պատմությունն է, մեր աշխարհագրությունը: Հետևաբար, առաջիկա մի քանի ժամում ես մտադիր եմ կրկին խոսել նախագահ Պուտինի հետ», - ասել է Ֆրանսիայի նախագահը երկրի Առաջին հեռուստաալիքի եթերում:
Մակրոնն ասել է, որ ընդհանուր առմամբ գոհ է Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցությունների ընթացքից։
Ըստ նրա՝ «անհրաժեշտ է շարունակել» բանակցությունները, քանի որ «շահած յուրաքանչյուր սանտիմետր նշանակություն ունի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)