Մատչելիության հղումներ

Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը հնարավոր է հանգուցալուծել միայն այն դեպքում եթե «Մոսկվայի շահերը աներկբա կերպով հաշվի առնվեն»։

Դրանց թվում են, ըստ Պուտինի, Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովումը և Ղրիմի ճանաչումը որպես Ռուսաստանի անբաժան մաս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG