Ադրբեջանական կողմը որևէ կերպ տրամադրված չէ սկսելու երկաթուղիների վերականգնման և կառուցման գործընթացը, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ վկայակոչելով Ադրբեջանի հետ ունեցած գրագրությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցումԱղաջանյանը շեշտեց՝ այժմ ադրբեջանական կողմը հայտարարությանը հակասող դիրքորոշում է որդեգրել, թե ամբողջ գործընթացը պետք է մեկ փաթեթի շրջանակում դիտարկել՝ ավտոճանապարը և երկաթուղին միաժամանակ պետք է բացվեն, ինչն, ըստ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, ուղիղ հակասում է այն պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել այդ թվում՝ երրորդ կողմի ներկայությամբ։
«Երբ եռակողմ հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի միջև, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջին հերթին գործընթաց կսկսվի երկաթուղիների վերականգնման և կառուցման հետ կապված, որի վերաբերյալ կար փոխադարձ համաձայնություն։ Այս գործընթացը որևէ տեղ չի հասել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը ուղիղ այդ հայտարարությանը հակասող դիրքորոշում է որդեգրել այս պահին, և գործնականում մեր գրագրության արդյունքում պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը որևէ կերպ տրամադրված չէ այդ գործընթացը սկսել, և, հակառակը, այս պահին պարզվում է, որ իրենց դիրքորոշումը կայանում է նրանում, որ ամբողջ գործընթացը պետք է մեկ փաթեթի շրջանակում լուծվի՝ և՛ ավտոճանապարը, և՛ երկաթուղին միաժամանակ, ինչն ուղիղ հակասում է այն պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել այդ թվում՝ երորրդ կողմի ներկայությամբ», - ասաց Աղաջանյանը։
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նկատեց՝ հաճախ առանձին հանդիպումներում, որոնց ներկա են գտնվում նաև երրորդ կողմերը, Ադրբեջանի կողմից հնչում են դիրքորոշումներ, հայտարարություններ, պատկերացումներ, որոնք ուղիղ հերքվում են հետագայում պաշտոնական հայտարարությունների տեսքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկաթուղու կառուցումը կսկսվի, եթե պայմանավորվածություններն ամրագրվեն փաստաթղթով. Արտաշես Թումանյան«Սա, բնականաբար, առնվազն չի նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը և բովանդակային քննարկմանը և հարցերի լուծմանը», - եզրափակեց Աղաջանյանը։
Հարցազրույցն ամաբողջությամբ կարող եք դիտել ստորև․