Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր քննարկել են տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող հարցեր։
Կլաարը երկօրյա այցով է Երևանում։
Ըստ Ռուբինյանի գրասենյակի, Ազգային ժողովի նախագահի տեղակալն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են նաև «Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ և ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին»:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Այսօր ավելի վաղ Տոյվո Կլաարը «Ազատությանը» հայտնել էր, որ Եվրամիությունը մտահոգված է վերջին շրջանում հրադադարի խախտումներով և Արցախ մտնող գազատարի խնդրով և որ այս հարցերը քննարկում է պաշտոնական Երևանի և Բաքվի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը մտահոգված է Արցախ մտնող գազատարի խնդրով և հրադադարի խախտումներովԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երեկ և լույս 14-ի գիշերը հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել․ ԼՂ ՊԲ