Թուրքիայում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները՝ Թուրքիայի միջնորդությամբ:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավելի քան երկու շաբաթ շարունակվող պատերազմի պայմաններում սա այս մակարդակով կողմերի առաջին հանդիպումն է։
Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից առաջ Մևլյութ Չավուշօղլուն առանձին հանդիպումներ է ունեցել Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հույս էր հայտնել, որ ռուս և ուկրաինացի նախարարների հանդիպման արդյունքում կհաջողվի երկարատև հրադադար հաստատել:
«Մեր ցանկությունն է, որպեսզի Ուկրաինայում րոպե առաջ դադարեն բախումները և կրկին խաղաղություն ու կայունություն հաստատվի: Թուրքիան կշարունակի ջանքերը այս ուղղությամբ», - հայտարարել էր Էրդողանը։