Այսօր Անթալիայում Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից առաջ Մևլյութ Չավուշօղլուն առանձին հանդիպումներ է ունեցել Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ: Այս մասին թուրք նախարարը հայտնել է իր թվիթերյան էջում:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավելի քան երկու շաբաթ շարունակվող պատերազմի պայմաններում սա կլինի այս մակարդակով կողմերի առաջին հանդիպումը, որի տեղի կունենա Թուրքիայի միջնորդությամբ:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս էր հայտնել, թե այս բանակցություններն արդյունք կտան, և դուռ կբացվի կրակի դադարեցման ու խաղաղության վերականգնման համար: