McDonald's-ը, PepsiCo-ն, Coca-Cola-ն և Starbucks-ը միացել են ամերիկյան և համաշխարհային տասնյակ խոշոր այլ ընկերություններին, որոնք բողոք են հայտնում Ուկրաինայում ռուսների վարած պատերազմի դեմ և դադարեցնում իրենց արտադրության վաճառքն, ինչպես նաև դուստր ձեռնարկություննների և մասնաճյուղների գործունեությունը Ռուսաստանում:
McDonald’s-ը Ռուսաստանում ունի 847 խորտկարան: Ընկերությունը հայտնել է, որ կշարունակի վճարել 62 հազար աշխատակիցների աշխատավարձը:
Starbucks-ը Ռուսաստանում ունի հարյուրավոր խանութներ, մեծ սպառում ունի նաև PepsiCo-ի և Coca-Cola-ի արտադրանքը: Pepsi-ն Ռուսաստանում կշարունակի միայն կաթ և մանկական սնունդ վաճառել:
Այդ ընկերությունները միացել են Adidas-ին, Estee Lauder-ին, Calvin Klein-ին, ինչպես և էներգետիկ հսկաներ Shell-ին, BP-ին և Exxon Mobil-ին, որոնք, ի նշան բողոքի, անորոշ ժամանակով դադարեցնում են բիզնեսը Ռուսաստանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աշխարհի խոշորագույն ընկերությունները լքում են Ռուսաստանը կամ դադարեցնում բիզնեսը ռուսական ընկերությունների հետ