Visa վճարային համակարգի ռուսական դուստր ձեռնարկությունը մարտի 10-ից դադարեցնում է քարտերի սպասարկումը Ռուսաստանում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Մարտի 10-ից Ռուսաստանում թողարկված Visa քարտերը չեն աշխատի արտերկրում և չեն ընդունվի վճարման արտասահմանյան առցանց խանութներում։
Նման իրավիճակ է նաև Mastercard քարտերի դեպքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը միաժամանակ հայտարարել են ռուսական շուկայում աշխատանքը դադարեցնելու մասին։