Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։
Պաշտպանության բանակը նշում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է, ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին Արցախի պաշտպանության բանակին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ՝ նշելով, որ «Խոջալուի և Գորանբոյի շրջաններում մարտի 8-ի կեսօրից մինչև մարտի 9-ի առավոտյան տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից պարբերաբար կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ»։ Պատասխան հարվածները, Բաքվի պնդմամբ, հասցվում են ՊԲ դիրքերին՝ չթիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվաքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Արցախի Խրամորթի դիրքերի ուղղությամբ. դատախազություն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Բաքվի` հայկական կողմը «գնդակոծել է» իրենց դիրքերը