Այսօրվանից մինչև սեպտեմբերի 9-ը Ռուսաստանի Բանկը արտարժութային ավանդներից կամ քաղաքացիների հաշիվներից միջոցների օգտագործման նոր կարգ է սահմանել:
Ինչպես հաղորդվում է ռուսաստանյան Կենտրոնական բանկի կայքում, հաճախորդը կարող է իր ավանդից կանխիկացնել մինչև 10 հազար դոլար, իսկ մնացած միջոցները կանխիկացնել ռուբլով՝ օրվա շուկայական փոխարժեքով։
Փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը հաջորդած միջազգային պատժամիջոցների հետևանքով ռուսական ռուբլին աննախադեպ արժեզրկվել է։
Այսօր, մասնավորապես, մոսկովյան բորսայում եվրոյի փոխարժեքը վերստին թարմացրել է պատմական ռեկորդը՝ գերազանցելով 127 ռուբլին։ Մոսկվայի ժամանակով ժամը 10:45-ի դրությամբ դոլարի փոխարժեքն աճել է 11,76 տոկոսով՝ հասնելով 117,35 ռուբլու, եվրոյի փոխարժեքը՝ 7,09 տոկոսով՝ հասնելով 127,42 ռուբլու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմտյան պատժամիջոցները ծանր հարված են հասցնում Ռուսաստանի տնտեսությանը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ռուբլին աննախադեպ արժեզրկվել է