Ռուսական կողմը տեղեկացրել է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որ հումանիտար միջանցքներ է բացում Ուկրաինայում։ Այդ մասին այսօր հայտնել է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգման կենտրոնը՝ ընդգծելով, որ տարհանման նկատմամբ հսկողություն կիրականացվի մասնավորապես ռուսական անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։
«Այդ իսկ պատճառով մենք զգուշացնում ենք, որ ուկրաինական կողմի՝ Ռուսաստանին և ողջ քաղաքակիրթ աշխարհին խաբելու բոլոր փորձերը, թե հումանիտար գործողությունը խափանվում է իբր Ռուսաստանի Դաշնության մեղքով, այս անգամ անօգուտ և անիմաստ են», - ասված է հաղորդագրությունում։ Պաշտոնական Կիևից կոնկրետ գործողություններ են սպասվում՝ մարդասիրական միջանցքներ բացելու համար, նշված է հաղորդագրությունում։
Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգման կենտրոնն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը հայտարարում են հրադադարի մասին առավոտյան ժամը 10-ից և բացում են մարդասիրական միջանցքները Կիևից, Խարկովից, Սումիից և Մարիուպոլից։